Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Գենետիկա

Հեմոքրոմատոզ. ախտանիշները, հետևանքները, բուժումը

Հեմոքրոմատոզ. ախտանիշները, հետևանքները, բուժումը

Արյունաստեղծման գործընթացում երկաթն ամենաակտիվ մասնակիցներից մեկն է համարվում: Մարդու օրգանիզմում երկաթի մասնակցությամբ տեղի է ունենում կենսաքիմիական գործընթացների մեծ մասը: Երկաթը նաև, որպես  բաղադրիչ մաս, մտնում է օքսիդացնող ֆերմենտների կազմության մեջ:

 

Մարդու արյան մեջ հեմոգլոբինի արտադրությունն առանց երկաթի անհնար է և, կարելի է ասել, որ այն  դրա հիմնական գործառույթն է: Երկաթը, միանալով սպիտակուցային շղթայի հետ, հեմոգլոբինի մոլեկուլներ է կազմավորում, որոնք հյուսվածքներին թթվածին փոխանցող գործառույթն են կատարում, այն փոխակերպելով ածխաթթու գազի:

 

Մենք սովոր ենք խոսել օրգանիզմում երկաթի անբավարարության` երկաթդեֆիցիտային անեմիայի մասին: Իսկ ինչ կարող է լինել մարդու օրգանիզմում, եթե երկաթը չափից ավելի շատ է:

 

Առողջ մարդկանց մոտ երկաթն օրգանիզմում ներծծվում է փոքր քանակությամբ: Երկաթի առատության դեպքում աղիները պարզապես դադարում են այն ընդունել: Սակայն այս հերթականությունը կարող է խանգարվել հիվանդության ժամանակ: Հնարավոր է երկաթի անվերահսկելի ներծծում սկսվի: Այդ դեպքում երկաթն ինտենսիվորեն կուտակվում է օրգանիզմի ներքին օրգաններում և տարբեր հյուսվածքներում: Արդյունքում զարգանում է հեմոքրոմատոզ:

 

Եթե մարդու մոտ առկա է ժառանգական հեմոքրոմատոզ, նրա օրգանիզմում տարեկան կարող է կուտակվել մոտավորապես 0,5-ից մինչև 1,0 գրամ, այսպես կոչված, «ավելորդ» երկաթ: Այս հիվանդության ախտանիշները դրսևորվում են այն ժամանակ, երբ երկաթի ընդհանուր մակարդակը հասնում է մինչև 20 գրամի: Որպես կանոն, մարդու մոտ դա տեղի է ունենում տարեց հասակում:

 

Հեմոքրոմատոզի դեպքում առաջին ախտանիշները

 

  • Մաշկը դեղնա-շագանակագույն երանգ ունի:
  • Հյուսվածքներն ու օրգանները` ժանգա-դարչնագույն երանգ:
  • Լյարդը, ինչպես նաև ենթաստամոքսային գեղձը դառնում են վառ դեղնա-շագանակագույն երանգի:

 

Բարդությունները, որոնք առաջանում են հեմոքրոմատոզի դեպքում

 

  • Դա, առաջին հերթին, շաքարային դիաբետն է: Այն կարող է զարգանալ, եթե երկաթը կուտակվել է ենթաստամոքսային գեղձում: 
  • Եթե երկաթը սկսում է հավաքվել լյարդում, ապա դա կարող է հանգեցնել ցիռոզի:
  • Մեծ նաև սրտի իշեմիկ հիվանդության զարգացման հավանականությունը, որը կարդիոմիոպաթիա անվանումն ունի: Այս հիվանդությունը զարգանում է այն դեպքում, երբ երկաթը սկսում է կուտակվել սրտային հյուսվածքներում:

 

Հեմոքրոմատոզի բուժման միջոցները

 

  • Հեմոքրոմատոզով հիվանդացության դեպքում շաբաթը մեկ անգամ արյուն են բաց թողնում` ոչ պակաս, քան 500 մլ:
  • Հետագայում, երեք ամսվա ընթացքում սկսում են պարբերաբար ավելացնել ընդմիջումները:
  • Բուժումն ընթանում է այնքան ժամանակ, մինչև օրգանիզմում երկաթի ավելցուկը լիովին չի անհետանում:
  • Հիվանդության դեպքում սննդի օրակարգից լիովին բացառվում են խնձորը, միսը, նուռը, հնդկացորենը, ինչպես նաև կարմիր գինին: Արգելվում է երկաթի պարունակությամբ կենսաբանական ակտիվ հավելումների ընդունումը:

 

Եթե ախտորոշումը ժամանակին է կատարվում և, երբ հիվանդի մոտ լյարդի ցիռոզ չի զարգացել, հիվանդությունը հնարավոր է լիովին բուժել  և դեռ երկար տարիներ լիարժեք կյանքով ապրել:

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 1.2011
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. gutaclinic.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Երբ դիմել բժիշկ-գենետիկի խորհրդատվությանը
Երբ դիմել բժիշկ-գենետիկի խորհրդատվությանը

Բժիշկ-գենետիկի խորհրդատվությունը անհրաժեշտ է հետևյալ դեպքերում...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա
Քաղցկեղ. գենետիկ հետազոտությունների կարևորությունն ու նշանակությունը. cmg.am
Քաղցկեղ. գենետիկ հետազոտությունների կարևորությունն ու նշանակությունը. cmg.am

Գենետիկ հետազոտությունները երկու գլխավոր նպատակ են հետապնդում...

Ախտորոշում Ուռուցքաբանություն
Կարիոտիպի շեղումներ` բջջագենետիկական հետազոտություններ. cmg.am
Կարիոտիպի շեղումներ` բջջագենետիկական հետազոտություններ. cmg.am

Ո՞ր դեպքերում է անհրաժեշտ  հետազոտել  կարիոտիպը


Կարիոտիպի ուսումնասիրության համար կան ընդունված ցուցումներ...

Ախտորոշում
Կարիոտիպի շեղումներ` բջջագենետիկական հետազոտություններ.
Կարիոտիպի շեղումներ` բջջագենետիկական հետազոտություններ.

Բնածին արատների, անպտղության, կրկնվող վիժումների ախտորոշուման համար նախապատվությունը տրվում է բջջագենետիկական հետազոտություններին, որոնք ներառում են հետևյալ թեստերը...

Ախտորոշում
Ինչպե՞ս բացահայտել քաղցկեղն ըստ գենի. oncology.am
Ինչպե՞ս բացահայտել քաղցկեղն ըստ գենի. oncology.am

Ժամանակակից բժշկության մեջ քաղցկեղի ախտորոշման նպատակով կիրառվում են տարաբնույթ եղանակներ, որոնք հնարավորություն են տալիս որոշել հիվանդության առաջընթացի ռիսկը և կանխարգելել նրա զարգացումը...

Ախտորոշում Ուռուցքաբանություն
Տեղեկատվություն աշակերտների՝ ովքեր տառապում են պարբերական հիվանդությամբ, և նրանց ուսուցիչների համար
Տեղեկատվություն  աշակերտների՝ ովքեր տառապում են պարբերական հիվանդությամբ, և   նրանց  ուսուցիչների  համար

Ի՞նչ է ընտանեկան միջերկրածովյան տենդ կամ պարբերական  հիվանդությունը: Ընտանեկան միջերկրածովյան տենդը, կամ պարբերական հիվանդությունը (ՊՀ)  ժառանգական հիվանդություն է, որը  տարածված է  միջերկրածովյան...

Մանկական հիվանդություններ Համակարգային հիվանդություններ
Ընտանեկան միջերկրածովյան տենդի կամ պարբերական հիվանդության ժամանակ Կոլխիցինի երկարատև ընդունումը
Ընտանեկան միջերկրածովյան տենդի կամ պարբերական հիվանդության ժամանակ Կոլխիցինի երկարատև ընդունումը

Պարբերական հիվանդությունը (ՊՀ) աուտոբորբոքային բնույթի ժառանգական հիվանդություն է,  բնորոշվում է պարբերաբար առաջացող նոպաներով, որոնք ուղեկցվում են բարձր ջերմությումբ/տենդով...

Համակարգային հիվանդություններ
Եթե ախտորոշվել է ընտանեկան միջերկրածովյան տենդ կամ պարբերական հիվանդություն. Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոն
Եթե ախտորոշվել է ընտանեկան միջերկրածովյան տենդ   կամ պարբերական հիվանդություն. Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոն

Ընտանեկան միջերկրածովյան տենդը կամ պարբերական հիվանդությունը (ՊՀ) ժառանգական աուտոբորբոքային հիվանդություն է, որը ժառանգվում է աուտոսոմ- ռեցեսիվ եղանակով և բնութագրվում է պարբերաբար առաջացող...

Խորհուրդներ ընտանեկան միջերկրածովյան տենդով կամ պարբերական հիվանդությամբ տառապող հղի կանանց.
Խորհուրդներ ընտանեկան միջերկրածովյան տենդով կամ պարբերական հիվանդությամբ տառապող հղի կանանց.

Պարբերական հիվանդությունը (ՊՀ) ժառանգական հիվանդություն է, որը հազվադեպ է հանդիպում շատ պոպուլյացիաներում, սակայն տարածված է հայերի և Միջերկրածովյան  տարածաշրջանի...

Հղիություն, ծննդաբերություն ԿԻՆ: Հիվանդություններ Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Համակարգային հիվանդություններ
Քրոմոսոմային հավաքակազմի հետազոտումը ժառանգական հիվանդությունների ախտորոշման համար. Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոն
Քրոմոսոմային հավաքակազմի հետազոտումը ժառանգական հիվանդությունների ախտորոշման համար. Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոն

Բժշկական գենետիկայի արդիական խնդիրներից է հանդիսանում մարդու ժառանգական հիվանդությունների ախտորոշման բարելավումը։ Ներկայումս նկարագրված են մոտ...

Ախտորոշում
Գիտնականները՝ սեռական բազմացման առավելությունների մասին. 1in.am
Գիտնականները՝ սեռական բազմացման առավելությունների մասին. 1in.am

Իշախոտի տարբեր տեսակների հիման վրա կանադացի գիտնականները ապացուցել են կենսաբանության կարևորագույն հիպոթեզներից մեկը՝ սեռական բազմացումը ավելի լավ է, քան անսեռ բազմացումը...

Սիմպոզիում՝ նվիրված մուկովիսցիդոզ հիվանդությանն առնչվող խնդիրներին
Սիմպոզիում՝ նվիրված մուկովիսցիդոզ հիվանդությանն առնչվող խնդիրներին

Մանկական բժիշկների հայկական ասոցիացիան մարտի 23-ին կազմակերպեց Մուկովիսցիդոզ հիվանդությանը նվիրված միջազգային սիմպոզիում: Բացման խոսքով հանդես եկավ Մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի նախագահ, Ազգային ժողովի Առողջապահության...

Իրադարձություններ Հայաստանում ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում Միջոցառումներ
Պսորիազի համար պատասխանատու գենը
Պսորիազի համար պատասխանատու գենը

Գիտնականները հաստատում են, որ գտել են այն գենը, որը պատասխանատու է պսորիազի առաջացման և զարգացման համար...

Մաշկաբանություն Առողջապահության լրատու 16-17.2012
Երկար ապրելուն օգնում են անհատականության «դրական» գեները
Երկար ապրելուն օգնում են անհատականության «դրական» գեները

Գիտնականները, պատասխանելով այն հարցին, թե որոշ մարդիկ ինչու են ապրում 100 տարի և ավելի, սովորաբար ասում են.«Շնորհիվ նրանց գեների»: Եվ դա այնքան էլ հեռու չէ իրականությունից...

Ծերություև և երկարակեցություն Առողջապահության լրատու 12-13.2012

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ